6 հունիսի 2006 - 17:06 AMT
Հայաստանն անհանգստացած է Մոսկվայում հայերի սպանությամբ
Հայաստանը Ռուսասատնի ԱԳՆ մամլո քարտուղարի միջոցով անհանգստություն է հայտնել վերջերս Մոսկվայում հայազգիների սպանությունների կապակցությամբ: Այդ մասին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտոգրծնախարար Գեղամ Ղարիբջանյան: Նրա խոսքերով, խնդիրը բավականին բարդ է, «եւ մենք ուշադրությամբ հետեւում ենք գործընթացին»: «Մոսկվայում հայկական դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում, եւ կարծում եմ, որ առաջիկա պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ հարցը անպայման կքննարկվի: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ հետագայում մեր հայրենակիցների հետ նման միջադեպեր տեղի չունենան»,- հայտարարել է նա:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ հարցին հարթային վերաբերվել պետք չէ` արդյոք նրանք Հայաստանի քաղաքցիներ են թէ ոչ, անհրաժեշտ է հարցին գլոբալ տեսանկյունից մոտենալ: «Այս հարցը ես պատրաստվում եմ նաեւ քննարկել Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ»,- նշել է նա: Ընդ որում, Ղարիբջանյանը նշեց, որ ռուսական ազգայնամոլական կազմակերպություններին ռուսական պետական մարմինների աջակցության մասին չի էլ խոսում: «Վերջերս պաշտոնից հեռացվեց Ռուսաստանի գլխավոր դատախազը: Կարծում եմ, որ դրա պատճառներից մեկն է եղել նմանատիպ խմբավորումների հետ անարդյունավետ պայքարը, եւ կարծում եմ, որ այդ ուղղվածությունը կդառնա գլխավորը նոր դատախազի աշխատանքում»: Միեւնույն ժամանակ, Գեղամ Ղարիբջանյանը ընդգծել է, որ ազգամիջյան թշնամանքի խնդիրը գոյություն ունի էժան աշխատուժով շատ երկրներում, հայտնում է Regnum-ը: