6 հունիսի 2006 - 17:41 AMT
Է. Մամեդյարով. Սթիվեն Մաննի փոխարինումը բացասաբար չի ազդի ղարաբաղյան գործընթացի վրա
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մաննի փոխարինումը բացասաբար չի ազդի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վրա: Ինչպես բացատրել է Է. Մամեդյարովը, նրա համոզվածությունը պայմանավորված է ամերիկացի դիվանագետների պրոֆեսիոնալիզմով: «Գլախավորն այն է, որ ամերիկացիենրը մնում են կարգավորման գործընթացում եւ ցանկանում են այն շարունակել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Է. Մամեդյարովը գտնում է, որ նոր համանախագահին խնդրին ծանոթացնելու համար բավական է ընդամենը մեկ-երկու ամիս:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Սթիվեն Մաննը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում` Կենտրոնական ու Հարավային Ասիայի երկրների հարցով