6 հունիսի 2006 - 17:50 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը 2006 թվականին հնարավոր է
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող է եւ կայանալ 2006 թվականին: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է նոր կազմով հանդիպեն, հանձնարարություններ տան արտոգրծնախարարներին, որոնք պետք է նախապատրաստեն նախագահների հանդիպումը: Հնարավոր է, որ դա տեղի կունենա մինչեւ այս տարվա ավարտը»,- ասել է Սողոմոնյանը: