Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերն են, որոնք այս տարի անցնում են «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրով: Այդ օրերի շրջանակում անցնող միջոցառումները նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին: PAN-ն առանձնացրել է այն ցուցահանդեսներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ է այցելել: Դրանք են.
Երևանի մետրոպոլիտեն
Սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 27
Բարեկամություն` «Էջմիածնի գանձերը»:
Երիտասարդական` Ցեղասպանությունը վերապրած անձանց դիմանկարների PAN Photo-ի «100 տարվա լռություն» ցուցահանդեսը:
Հանրապետության հրապարակ` «Հայկական մշակույթ. հետադարձ հայացք»:
Ճանաչողական էքսկուրսիա Աբովյան փողոցով.«Եթե Աբովյանն ինձ պատմելուց լիներ»
Սկիզբը՝ սեպտեմբերի 28, ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջևից:ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը մասնակիցներին փողոցում գտնվող հուշարձանների մասին պատմող գրքույկներ կբաժանի:
Հայաստանի պատմության թանգարան
Սեպտեմբերի 27-28` «Մշակութային եղեռն. կորսված մասունքներ» ցուցահանդես:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Սեպտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, «Ուրարտուի մետաղը. գտածոները ցուցադրվում են առաջին անգամ»:
Մատենադարան, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
Սեպտեմբերի 28՝ ժամը 11:00-ին, «Վերապրած ձեռագրեր» ցուցադրություն:
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
Սեպտեմբերի 27-28՝ ժամը 15:00-ին, «Երևանյան էտյուդներ» ժամանակավոր ցուցադրություն (Հին Էրիվան. Սպենդիարյանական վայրերով):
Եր. Քոչարի թանգարան
Սեպտեմբերի 28՝ ժամը 12:00-ին, «Արվեստն ընդդեմ բռնության, պատերազմի, ցեղասպանության» տեսաֆիլմերի ցուցադրում:
Ռուսական արվեստի թանգարան
Սեպտեմբերի 27՝ ժամը 12:00-ին, «Մի նկարի պատմություն» կրթական ծրագիր (ինտերակտիվ խաղի միջոցով կներկայացվի Կուստոդիևի 1914 թվականի «Գյուղ Կոստրոմայի մարզում» կտավը):
Հայաստանի երկաթուղու թանգարան
Սեպտեմբերի 27-28՝ «Հայաստանի երկաթուղու պատմությունը» մշտական ցուցահանդես:
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Սեպտեմբերի 27՝ «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսի բացում:
Երևան քաղաքի պատմության թանգարան
Սեպտեմբերի 27՝ 1915-1918 թթ. վերաբերող լուսանկարների և կամավորական ջոկատների լուսանկարների ալբոմների ցուցադրություն:
Ժամանակակից արվեստի թանգարան
Սեպտեմբերի 27-28՝ Տատյանա Դանիլյանցի (Մոսկվա-Վենետիկ) «Սերգեյ Փարաջանով՝ Վենետիկյան նվիրատվություններ» նախագծի ցուցադրում:
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան
Սեպտեմբերի 27՝ Հայկական մշակութային ժառանգության մասին տեսանյութերի ցուցադրություն ճեմասրահի մեծ էկրանին:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
Սեպտեմբերի 27-28՝ ժամը 14:00-ին,«Պատմական Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները XX դարի սկզբին» ժամանակավոր ցուցահանդես:
Մայր աթոռ Սբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարան
Սեպտեմբերի 27՝ Ռուբեն Սևակի արխիվների, անձնական իրերի և սփյուռքահայ գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն:
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Սեպտեմբերի 28՝ նոր ցուցադրական համալիրի ներկայացում: