7 հունիսի 2006 - 14:44 AMT
Ռուսաստանի հասարակությունը բարդույթ ունի «սառը պատերազմում» պարտվելու պատճառով
Ռուսաստանի հասարակությունը բարդույթ ունի «սառը պատերազմում» պարտվելու պատճառով: Դրանով է բացատրվում նեոֆաշիզմի եւ հանցավորության ալիքը, որ ծածկել է Մոսկվան: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: «Ռուսաստանը ջախջախիչ պարտություն կրեց բոլոր պարամետրերով` անհաջողության մատնվեց կոմունիզմի գաղափարախոսությունը, փլուզվեց երկրի տնտեսությունը, միասնական երկրից հսկայական տարածքներ անջատվեցին: Այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ հասարակության տրամադրությունների վրա: Առավել եւս, որ տնտեսական աճը պայմանավորված է ոչ թե արտադրության զարգացմամբ, այլ նավթով»,-նշել է նա: Հովհաննիսյանի խոսքերով, ռուս ֆաշիստները իրենք էլ լավ չեն հասկանում, թե ինչ են ասում: «Նրանք խոում են ռասայի մաքրության մասին, սակայն եթե մոսկովյան մետրոյում հանկարծ հայտնվեին Մուսոլինին կամ գեներալ Ֆրանկոն, նրանց անմիջապես կսպանեին` չէ որ նրանք շատ են նման «սեւերին»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կառավարության գործողություններին ֆաշիստների հարցում, ապա փոխխոսնակը գտնում է, որ այն բավարար արդյունավետությամբ չի աշխատում: