7 հունիսի 2006 - 15:05 AMT
Հայաստանը կարեւորում է բանակցություններն ԵՄ-ի հետ Հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագրի շրջանակներում
Հիմնական աշխատանքը Եվրամիությունում ուղղված է ոչ թե նոր անդամների ներգրավմանը, այլ Հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագրի շրջանակներում համագործակցության ընդլայնմանը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մաքմիլան-Սքոթը: Նրա խոսքերով, հաջորդ տարի ԵՄ անդամ կդառնան Բուլղարիան եւ Ռումինիան, Եվրամիությանը անդամակցելու ցանկություն են հայտնել նաեւ Բալկանյան երկրները: «Եվրամիությունը փակ կազմակերպություն չէ, սակայն մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հորիզոնական կապերի զարգացմանը: Բալկանյան երկրները, բնականաբար, ցանկանում են անդամակցել Եվրամիությանը որքան հնարավոր է շուտ, սակայն դեռեւս դա անհնար է: Սակայն ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին, սակայն դա ապագայի հարց է: Ներկայումս Հայաստանի համար կարեւոր են բանակցությունները ԵՄ-ի հետ Հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագրի շրջանակներում, ընդգծել է Եվրախորհրդարանի փոխնախագահը: