7 հունիսի 2006 - 17:18 AMT
Վաղը Վրաստանից Հայաստան կուղեւորվի ռուսական տեղնիկայով հերթական էշելոնը
Հինգշաբթի Ախալքալաքի (Վրաստան) ռուսական ռազմակայանից Գյումրի (Հայաստան) կուղեւորվեն անիվային տեխնիկայի 20 միավոր: Բացի այդ, նույն օրը անիվային տեխնիկայի 40 միավոր Բաթումից երկաթուղային էշելոնով կուղարկվեն Գյումրի: Այդ մասին հայտարարել է Անդրկովկասի Ռուսական զորքերի փոխհրամանատար գնդապետ Կուպարաձեն, հայտնում է «Ռոսիյսկի միռոտովորեց»-ը: