7 հունիսի 2006 - 19:11 AMT
Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Բոսնիայի ու Հերցոգովինայի հետ
Հունիսի 7-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան Էնվեր Խալիլովիչին (նստավայրը` Մոսկվա), վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, նշելով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության ու Բոսնիա եւ Հերցեգովինայի միջեւ հարաբերությունները գտնվում են նախնական ձեւավորման փուլում, կարեորեց երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ստեղծումը, ինչը կնպաստի երկու երկրների միջեւ եղած կապերի խորացմանն ու ակտիվացմանը: Զրուցակիցները կարեւորեցին նաեւ երկկողմ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: