7 հունիսի 2006 - 19:14 AMT
ԵԽԽՎ զեկուցողը հանդես եկավ ԿՀՎ գաղտնի բանտերի համաշխարարհային «ցանցի» բացահայտմամբ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Դիք Մարտին հանդես եկավ ԿՀՎ գաղտնի բանտերի համաշխարարհային «ցանցի» եւ կալանավորների տեղափոխման երթուղիների բացահայտմամբ եւ Եվրոպայի Խորհրդի յոթ անդամ-երկրների անուններ տվեց, որոնք այս գաղտնի գործողություններին իրենց առնչության չափի համաձյան կարող են պատասխանատվության ենթարկվել մի շարք անձանց իրավունքները խախտելու համար: Դրանք են Շվեդիան, Բոսնիան ու Հերցոգովինան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան եւ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիան: Իր զեկույցին կից լայնածավալ բացատրական հուշագրում, որ լույս է տեսել այսօր Փարիզում կայացած Վեհաժողովի իրավական հարցերով հանձնախմբի նիստի ժամանակ, նա ընդգծում է. «Այժմ պարզ է, որ եվրոպական մի շարք երկրների իշխանությյուններ ԿՀՎ-ի հետ համատեղ ակտիվորեն մասնակցել են անօրինական գործողություններում: Այլ երկրներ գիտակցաբար անուշադրության են մատնել այդ գհործողությունները կամ պարզապես չեն ցանկացել որեւէ բան իմանալ դրանց մասին», հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: