12 հունիսի 2006 - 14:19 AMT
Շվեյցարիան շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցում
Շվեյցարիան շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշըլին Կալմի Ռեյը: Նրա խոսքերով, Հայաստանը կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասում Շվեյցարիայի շահերի առումով: «Մենք մտադիր ենք դյուրացնել վիզային ռեժիմը երկու երկրների միջեւ: Ավելին, երկու երկրների միջեւ ստորագրված Կոնվենցիան երկակի հարկադրումից խուսափելու մասին կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: Մեր պետությունը չի կարող ստիպել գործարարներին միջոցներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, նրանք իրենք պետք է տեսնեն, որ երկրում բարենպաստ մթնոլորտ է բիզնեսի համար»,-նշել է նա: Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ 1988 թվականի Սպիտակի երկրշարժից ի վեր Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերվում: