14 հոկտեմբերի 2014 - 11:00 AMT
Իրաքից փախստականների հոսքն աճում է, իսկ Լոնդոնում իսլամիստների են ձերբակալում

Առնվազն 180 հազար մարդ ստիպված է եղել լքել տները Իրաքի արևմտյան Անբար գավառում կառավարական ուժերի և «Իսլամական պետության» գրոհայինների միջև մարտերի պատճառով: Ըստ ՄԱԿ ներկայացուցիչների, բախումները շարունակվում են Հիտ քաղաքի մոտ, որը ջիհադականները գրավել էին ավելի վաղ:

Խաղաղ բնակիչները փախչում են արևելք, դեպի պատերազմից տուժած Ռամադի քաղաքը:

ՄԱԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ փախստականները սնդդամթերքի կարիք ունեն, դեղորայքի և առաջին անհրաժեշտության իրերի:

«Իսլամական պետության» գրոհը Անբար գավառի ուղղությամբ մտահոգում է Իրաքի իշխանություններին: Վերլուծաբանները կարծում են, որ գրավելով Անբարը, գրոհայինները կկարողանան հարձակումներ գործել մայրաքաղաք Բաղդադի վրա:

Ըստ իրաքցի զինվորականների, ջիհադականները գրավել են կառավարական զորքերի կողմից լքված ռազմակայանը, որը գտնվում է Հիտից 8 կմ հեռավորության վրա: Նրանք առգրավել են զինվորական ավտոմեքենաներն ու տանկերը, իսկ ռազմակայանը հրկիզել են:

Հոկտեմբերի 11-ին Անբարի ղեկավարությունը Բաղդադից ռազմական օգնություն խնդրեց, զգուշացնելով, որ հակառակ դեպքում գավառը շուտով կհայտնվի ԻՊ ձեռքերում:

Տեղական իշխանությունները խնդրում են, որ Անբար գավառում տեղակայվեն ԱՄՆ բանակի ստորաբաժանումները, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Սակայն Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին բազմիցս է հերքել որևէ օտարերկրյա ստորաբաժանման տեղակայման հնարավարությունը երկրի տարածքում:

«Ըստ հաղորդագրություննրի, 30 հազար ընտանիք կամ մոտավորապես 180 հազար մարդ վերջին մի քանի օրում լքել է Հիտը, շատերը ստիպված են եղել արդեն երկու, երեք, կամ նույնիսկ չորս անգամ նոր ապաստան գտնել»,-ասվում է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության պետի հայտարարության մեջ:

«Փախստականները գտնվում են Ռամադի, Հալդիա, Հաջաջ և Ամիրիա Ռահալիա բնակավայրերի շրջանում: Շատերը փախչում են ավտոմոբիլներով, վերցնելով միայն ամենաանհրաժեշտը: Ոմանք ապաստան են գտնում հասարակական հաստատությունների շենքերում»,-հայտնում է ՄԱԿ վարչությունը:

Մինչդեռ ջիհադականների «Դակիբ» ինտերնետ կայքում հաղորդագրություն է հայտնվել, որ ԻՊ գրոհայինները ստրկության են վաճառել եզդիների մի քանի ընտանիքի:

Հոդվածում ասվում է, որ եզդիներին բաժանել են ԻՊ գրոհայինների միջև ըստ շարիաթի օրենքների և ստրկությունը նրանց համար համարվում է «իսլամին հասնելու ուղիներից մեկը»:

Human Rights Watch-ի վերջին զեկույցում ասվում էր, որ գրոհայինները մշտապես եզդիների ընտանիքներից խլում են աղջիկներին ու կանանց, բռնի ուժով կնության վերցնելով նրանց:

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ԱՄՆ-ն ու դաշնակիցները յոթ ավիահարված են հասցրել ԻՊ գրոհայինների դիրքերին, որոնք փորձում են գրավել Կոբանի քաղաքը:

Ինչպես հայտնում է պարբերականը, դաժան բախումները շարունակվում են քաղաքի հարավ-արևմտյան մատույցներում, որը գտնվում է դեպի Հալեպ տանող ճանապարհի մոտ:

Մինչդեռ, Գերմանիայի ՊՆ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բացատել է գերամնացի զինվորների մասնակցությունը ցամաքային գործողություններին Սիրիայում և Իրաքում: «Սիրիայաում և Իրաքում մարտական ստորաբաժանումներ չեն լինի: Այդպիսին էր որոշումը հենց սկզբից, դա չի քննարկվում»,-մեջբերում է նրան ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նման կերպ էր արտահայտվել նաև ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Չնայած դրան, գերմանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, որ պետք է ԻՊ իսլամիստների դեմ պայքարելու համար զինվորներ գործուղել:

Ըստ ՏԱՍՍ-ի, Լոնդոնի կենտրոնում երկուշաբթի երեք կասկածյալներ են ձերբակալվել: Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները իրավապահների վրա հղումով, ձերբակալվածները մահմեդական ծայրահեղականներ են: Նրանք կապված են 5 իսլամիստներից բաղկացած խմբի հետ, որոնց ձերբակալել էին Լոնդոնում նախորդ շաբաթ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:

Ըստ ոստիկանության օպերատիվ տվյալների, առնվաղն կասկածյալներից մեկը կապված է ԻՊ հետ: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Ոստիկանությունը միայն նրանց տարիքն է հայտնել՝ 24, 21 և 25 տարեկան: Խուզարկություններ են իրականացվել գրասենյակում և կասկածյալների չորս բնակարաններում:

Ըստ բրիտանական մամուլի, անցած շաբաթ ձերբակալվածներից մեկը բրիտանացի մահմեդական Տարիկ Հասանն է, որը սովորում է բժշկություն Սուդանում: Վերջերս նա ընտանիքի մոտ էր եկել՝ Լոնդոն և հայտնվել հատուկ ծառայությունների ուշադրության շրջանակում: Մյուս ձերբակալվածը 21-ի ամյա Ադայ Աբուզեյդըն է, Գրինվիչի մենեջմենթի դպրոցի սան: Անցած շաբաթ ձերբակալվածներից երրորդը 20-ամյա ուսանող Ռավան Հեդերն է, որը ծագումով քուրդ է, նրա ընտանիքը բնակվում է Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում՝ Քեսնսինգտոն և Չելսիում:

Photo:REUTERS/ Rodi Said