«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Վճիռը հոկտեմբերի 17-ին հրապարակել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով: Panorama.am-ի հաղորդմամբ, պատժի սկիզբը համարվում է 2013-ի նոյեմբերի 5-ը:
Արթուր Մարգարյանը դատապարտվել է 6 տարի, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50 –ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա ազատազրկման, հաղորդում է Aysor.am-ը:
Ըստ մեղադրական եզրակացության, Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):
Ավելի վաղ մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդել է Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանին ու Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարի, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին ու Արմեն Հովհաննիսյանին՝ 4-ական տարի, իսկ Միսակ Առաքելյանին՝ 50 հազար ՀՀ դրամի տուգանքի:
Արթուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
Ալեք Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ավետիս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ:
Լիպարիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որ նա կատարել է խուլիգանություն:
Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
Սևակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:
Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Շանթ Հարությունյանը 2013 թ նոյեմբերի 5-ին բախումներից հետո բանտարկվել է մի շարք համախոհների հետ և տեղափոխվել հոգեբուժարան։ Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է քաղաքական բանտարկյալներ։