13 հունիսի 2006 - 15:26 AMT
Իրանը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով
Իրանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանի տեղակալ Ալի Աքբար Ջոկարը: Նրա խոսքերով, Թեհրանը բազմաթիվ անգամներ հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորելուն օգնելու իր պատրաստակամության մասին: «Իրանը լավ հարաբերությունների մեջ է գտնվում իր բոլոր հարեւանների հետ եւ հետաքրքրված է տարածաշրջանի կայունության մեջ»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանի տեղակալը, հայտնում է Regnum-ը: