13 հունիսի 2006 - 19:44 AMT
Հայաստանի մտավորականները ուղերձ են հղել Վ.Պուտինին Ռուսաստանում հայերի սպանությունների կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետք է դժգոհություն հայտնի իր ռուս գործընկերոջը, իր մտահոգությունները հայտնի ՌԴ-ում հայերի սպանության կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական պարզաբանումներ պահանջի Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանից: Այդ մասին ասվում է Հայաստանի ստեղծագործական միությունների եւ մտավորականության ուղերձում: Հայաստանի ստեղծագործ մտավորականությունը պահանջում է նաեւ ՀՀ ԱԳՆ-ից Երեւան կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպանին անհրաժշետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, հիշեցնելով նրան, որ քաղաքակիրթ երկրներում դիվանագիտական ներկայացուցիչների պարտականությունն է հայրենակիցների անվտանգության ապահավումը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ հայ մտավորականներին մտահոգում է նաեւ ՌԴ-ում ծագումով հայերի վրա հարձակումների եւ սպանությունների աճը, ընդ որում այդ դեպքերից ոչ մեկը մինչ այժմ չի բացահայտվել:
«Հատկանշական է, որ նման երեւույթները տեղի են ունենում Ռուսաստանում Հայաստանի տարվա ընթացքում: Փաստորեն, Ռուսաստանում նշվում է ոչ թե Հայաստանի տարի, այլ հայերի «որսի» տարի: Ռուսական իշխանությունները եւ իրավապահ մարմինները պետք է պատասխանեն այն հարցին, թե նշված դեպքերը թաքնված սադրանք չեն արդյոք` երկու պետությունների եւ ժողովրդների միջեւ ատելություն սերմանելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Նշենք, որ հայ մտավորականների ուղերձը շուտով կփոխանցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: