14 հունիսի 2006 - 15:10 AMT
«Ագոի» խումբը բավարարված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով
«Մեզ ուրախացնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում պահպանվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված համագործակցությունը շարունակելու պայմանները»,-Ադրբեջանի արտգործնախարարությունում ունեցած բանակցությունների ավարտին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի դիտարկման «Ագոի» խմբի ղեկավար, գերմանացի դիվանագետ, դեսպան Ռոնալդ Վեգեները: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի պաշտոնյաներին հետ հանդիպման օրակարգի առաջնային հարցերից է: Ռ.Վեգեները նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն երեկ փարիզյան հանդիպման ընթացքում որոշել են շարունակել բանակցային գործընթացը: «Մենք գիտենք, որ արտգործնախարարների հանդիպումը տեւեց 4 ժամ եւ ընթանում էր շատ լարված մթնոլորտում: ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաեւ նախագահների հանդիպման նախապատրաստման հարցեր»,-ասել է գերմանացի դիվանագետը, նկատելով, թե ղարաբաղյան հարցը քննարկվել է նաեւ «Ագոի» խմբի երեկվա հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: