14 հունիսի 2006 - 19:36 AMT
ԱՄՆ-ն մտադիր է էական ներդրում ունենալ «Սեւծովյան թրաստ» հիմնադրամի աշխատանքում
ԱՄՆ-ն մտադիր է էական ներդրում անել «Սեւծովյան թրաստ» հիմնադրամում: Դրամաշնորհների նոր պետական-մասնավոր հիմնադրամը կխրախուսի ժողովրդավարությունը եւ տարածաշրջանային համագործակցությունը: «Սեւծովյան թրաստը» նոր բազմամիլիոնանոց հիմնադրամ է, որ ստեղծվել է Հարավ-Արեւելյան Եվրոպայի ինը երկրների միջեւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման նպատակով: Այդ հիմնադրամը դրամաշնորհներ կտրամադրի տնտեսական համագործակցության եւ անվտանգության ոլորտում գործակցության, ճգնաժամային կառավարման եւ ժողովրդավարության բարելավման նպատակով մի շարք երկրների, այդ թվում Հայաստանին, Ադրբեջանին, Բուլղարիային, Վրաստանին, Մոլդովային, Ռումինիային, Ռուսաստանին, Թուրքիային եւ Ուկրաինային:
Հունիսի 5-ին հանդես գալով Բուխարեստում «Սեւծովյան համաժողովին», Բուշի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Ջ.Կրաուչն ասաց, որ ԱՄՆ-ն կմասնակցի հիմնադրամի աշխատանքին եւ էական ֆինանսական ներդրում կունենա Գերման Մարշալլի հիմնադրամի, Ռումինիայի կառավարության եւ այլ դոնորների հետ համատեղ:
Հիմնադրամը կսկսի գործել այս տարվա աշնանը: Սկզբնական անդամավճարները կկազմեն շուրջ 20 մլն դոլար, իսկ հետագայում կավելանա մինչեւ 40 մլն դոլար: