24 հոկտեմբերի 2014 - 13:13 AMT
9 ամսում SWIFT համակարգով արժութային փոխանցումների ծավալն Առէկսիմբանկում ավելացել է 63%

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2014 թվականի 9 ամիսների ընթացքում` 2013 թվականի միևնույն ժամանակահատված համեմատ, SWIFT համակարգով իրականացված արժութային փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով: Ընդ որում` դեպի Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 35%-ով, իսկ Հայաստանից դուրս` 78%-ով: Փոխանցումների գծով առաջատար է մնում Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն և հետո միայն` ՄԱԷ և Չինաստանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MoneyGram», «Anelik», «Быстрая почта», «Unistream», «Avers», «IntelExpress», «Sigue Money Transfer», «RIA Money Transfer» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: