15 հունիսի 2006 - 16:44 AMT
Խաղաղապահները կարեւոր գործիք են հակամարտության շրջաններում խաղաղության պահպանման համար
«Սառը պատերազմի» ավարտից հետո խաղաղպահ ուժերը դարձան շատ լուրջ ու կարեւոր գործիք հակամարտության շրջաններում խաղաղության պահպանման համար: Այդ ամսին Երեւանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի անդամ-երկրները եկել են եզրակացության, որ առանց այդ մեխանիզմի շատ բարդ է հակազդել հակամարտությունների զարգացմանը: «Ներկա դրությամբ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններն անցնում են աշխարհի հակամարտության 15 կետերում, դրանցում ներգրավված են մոտ 90 հզ. մարդ: Խաղաղապահ գործողությունները հանդիսանում են հայկական արտաքին քաղաքականության ուղղվածություններից մեկը: Հայ զինվորականները գտնվում են Կոսովոյում, եւ մենք պատրաստվում ենք շարունակել մեր մասնակցությունը նման գործողություններում: Խաղաղապահները ծառայում են խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- ընդգծել է Կիրակոսյանը: