16 հունիսի 2006 - 15:59 AMT
Գ.Կիրկիլաս. «Մեզ համար սկզբունքային հարց է ՀՀ դրոշի առկայությունը Լիտվայում կայանալիք զորավարժություններին»
«Մեր երկրի դռները միշտ բաց են հայ սերժանտների եւ սպաների ուսուցման համար»,-հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Գ.Կիրկիլասը կարեւորեց Հայաստանի մասնակցությունը Լիտվայում կայանալիք զորավարժություններին: «Մեզ համար սկզբունքային հարց է ՀՀ դրոշի առկայությունը այդ զորավարժություններին»,-հայտարարել Գ.Կիրկիլասը, ավելացնելով, որ հաջորդ տարի կցանկանար տեսնել ոչ թե մի քանի սպաների, այլ ողջ զինվորական ստորաբաժանում: Ընդ որում նա նշել է, որ պատրաստ է քննարկել տվյալ միջոցառման կազմակերպման հարցերը, այլ թվում նաեւ ֆինանսական: