19 հունիսի 2006 - 17:46 AMT
Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետը դեռեւս հայտնի չէ
Հայաստանի արտգործնախարարությունը դեռեւս տեղեկատվություն չունի ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով Մինսկի խմբի ԱՄՆ-ից նոր համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի Փարիզում կայացած բանակցությունների վերջին փուլի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր համդիպման մասին: «Սակայն ոչ ժամկետը, ոչ էլ հանդիպման տեղը դեռեւս որոշված չեն»,-ասել է Կարապետյանը: