19 հունիսի 2006 - 18:36 AMT
Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետությունը սատարում է Բաքվին Ղարաբաղի հարցում
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) «միշտ կսատարի Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այդ մասին հունիսի 19-ին Բաքվում հայտարարել է ՀԿԹՀ էկոնոմիկայի եւ զբոսաշրջության նախարար Դերվիշ Քեմալ Դենիզը, որը մասնակցում էր Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 33-րդ նստաշրջանին: «Ադրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդը միշտ մեր կողքին են եղել մեր արդար պայքարում, ինչի համար մենք նրանց շատ երախտապարտ ենք»,-հայտարարել է Դերվիշ Քեմալ Դենիզը: