20 հունիսի 2006 - 14:36 AMT
ԵԽՆԿ հավանություն է տվել Հայաստանի իշխանությունների հանձնարարականներին ազգային փոքրամասնությունների լեզվի հարցում
Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն հավանություն է տվել Հայաստանի իշխանությունների հանձնարարականներին, որոնք կազմում են ազգային փոքրամասնությունների լեզուների Եվրոպայի հրովարտակի հիմնական օրենքները: Հանձնարարականները հիմնականում ընդգրկում են քաղաքացիների իրավունքը տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսումնասիրության հարցում: Դրանք պետք է օգտագործվեն ամենուրեք, այդ թվում եւ դատական, հեռուստատեսային եւ ռադիոյի ասպարեզում: Հանձնարարականները հիմնված են անկախ փորձագետների կողմից ստեղծված զեկույցի վրա, ովքեր օգտագործել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ՀԱԿ-երի ինֆորմացիաները, երբ Հայաստանում էին գտնվում: Այդ այցելության ժամանակ փորձագետները հանդիպել են Հայաստանում օգտագործվող տարածշրջանային լեզուների եւ ազգային փոքրամասնությունների լեզուների ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկրի իշխանությունների եւ ՀԱԿ-երի ներկայացուցիչների հետ, հայտնում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: