12 նոյեմբերի 2014 - 19:40 AMT
ԵԱՀԿ ԳՔ-ն խոցված ուղղաթիռի մասին. Նման միջադեպերը կարող են խորացնել ճգնաժամը

ԵԱՀԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման շուրջ զարգացումներով ու համարում է, որ նման միջադեպերը կարող են հանգեցնել ճգնաժամի խորացման:

Այդ մասին, ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զոնիերը Եվրախորհրդում լսումների ժամանակ:

«Մենք չափազանց անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի ներսում և դրանից դուրս իրադարձություններով, այս անկայուն իրավիճակի համատեքստում նման աղետները կարող են էլ ավելի խորը ճգնաժամի հանգեցնել»,- ասել է նա:

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական ԶՈւ շփման գծի մոտակայքում հակառակորդը խոցել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Այն ընկել է չեզոք գոտում և այրվել, ադրբեջանական դիրքերից շարունակական կրակը թույլ չի տալիս հայկական կողմին մոտենալ ուղղաթիռին: Հայկական կողմը հայտարարել է, որ դրանում զենք չի եղել, հետևաբար ադրբեջանական դիրքերի վրա գրոհել չէր կարող:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)