21 հունիսի 2006 - 15:02 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը մեկնել է Մինսկ` ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մինսկ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Բելառուսի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կմեկնի Մինսկ ՀԱՊԿ մասնակից երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար: Գագաթնաժողովի ընդլայնված նիստի օրակարգը բավականին հագեցած է լինելու, մասնավորապես, նախատեսվում է քննարկել անվտանգության հարցերը ՀԱՊԿ երկրներում, միջազգային համագործակցության խորացումը կազմակերպության շրջանակներում: