17 նոյեմբերի 2014 - 14:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Խոցված ուղղաթիռին մոտենալ անհնար է. ԵԱՀԿ-ն Ասկերանի ուղղությամբ պլանային դիտարկում կանցկացնի

Ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել այն հատվածը, որտեղ գտնվում են ԼՂՀ ՊՆ՝ ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի–24 ուղղաթիռի բեկորները և զոհված անձնակազմի մարմինները, ինչի հետևանքով հայկական կողմը չի կարողանում մոտենալ տարածքին։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ, փաստորեն դեպքից 5 օր անց էլ այդ կետին մոտենալ անհնար է:

«Լեռնային Ղարաբաղը բանակցում է ԵԱՀԿ–ի և Կարմիր խաչի հետ, նաև, որպեսզի մշտադիտարկում անեն այդտեղ»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը:

Նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ԼՂՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում ցանկություն էր հայտնել մշտադիտարկումն անելիս նաև լինել այն վայրում, որտեղ խոցվել էր ուղղաթիռը։

Միևնույն ժամանակ ԼՂՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ մայոր Վիտալի Բելոկոնը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Photo: Rostex
ՖՈՏՈՇԱՐՔ