17 նոյեմբերի 2014 - 17:13 AMT
Ամերիաբանկին շնորհվել է Կոմերցբանկի «Որակի գերազանցության» մրցանակը

Կոմերցբանկը 2013-ի արդյունքների համաձայն Ամերիբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` STP Award 2013: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

2008-ից ի վեր յուրաքանչյուր տարի Ամերիաբանկն արժանացել է Կոմերցբանկի STP Award վկայագրին, իսկ միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» հատուկ մրցանակը շնորհվում է արդեն երրորդ անգամ:

Գործակցելով թղթակից բանկերի հետ` Ամերիաբանկը բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների իրականացման առավելագույն արագությունը: