23 հունիսի 2006 - 17:55 AMT
Սեպտեմբերին լույս կտեսնի «National export register-Armenia 2006-2007» երրորդ արտահանման կատալոգը
2006 թվականի սեպտեմբերին լույս կտեսնի «National export register-Armenia 2006-2007» երրորդ արտահանման կատալոգը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են «Մաստեր» Միջազգային Ինտեգրացման Աջակցության Կենտրոնում, Արտասահմանյան առեւտրա - արդյունաբերական պալատների մի շարք ներկայացուցիչների կարծիքով, «National export register-Armenia 2006-2007» ամենամյա կատալոգն առավել հաջողված պրոյեկտներից մեկն է, որը ուղղված է Հայաստանի տնտեսության իտեգրմանը դեպի համաշխարհային: Նախորդ տարի կատալոգի մասնակիցներն էին 150 -ից ավելի ձեռնարկություններ, որոնք աշխատում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Նրանք ներկայացրել էին ոչ միայն իրենց ծառայությունները եւ ապրանքները, այլեւ մի շարք հետաքրքիր ներդրումային պրոյեկտներ:

ՀՀ ԱԳ նախարարության աջակցությամբ կատալոգը բաժանվում է արտերկրում բոլոր հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսարաններում: ՀՀ տարածքում ռեգիստորը ստանում են միջազգային կազմակերպությունները, դեսպանատները, հայաստանյան նախարարությունների եւ պաշտոնական ներկայացուցչությունների ղեկավարներ: Միաժամանակ կատալոգը տարածվում է նաեւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս տեղի ունեցող ֆորումների, կոնգրեսների եւ բիզնես - հանդիպումների ժամանակ: Նշենք նաեւ, կատալոգի շնորհանդեսները տեղի կունենան սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշորագույն միջոցառումների ժամանակ` ,Armenia EXPO 2006ե տարածաշրջանային ունիվերսալ առեւտրա - արդյունաբերական էքսպո -«Համագործակցություն - 2006», հայ - ռուսական բիզնես - ֆորումներին:

Համատեղ տպագրվող օրինակի հետ թողարկվում է նաեւ «National export register-Armenia 2006-2007» կատալոգի CD - տարբերակը: Բացի այդ մասնակիցների մասին ինֆորմացիան տեղադրվում է պրոյեկտի պաշտոնական կայքում www.export.am.

«National export register-Armenia 2006-2007» կատալոգի կազմումը եւ հրատարակումը իրականացնում է «Մաստեր» Միջազգային Ինտեգրացման Աջակցության Կենտրոնը` ՀՀ Առեւտրի եւ Տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ Արտաքին Գործերի նախարարության, Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների (գործատուների) միության պաշտոնական աջակցությամբ: