24 հունիսի 2006 - 16:50 AMT
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները դարձել են նորմալ եւ բարեկամական
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները դարձել են նորմալ եւ բարեկամական: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, պատասխանելով Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի Մոսկվա կատարելիք այցի մասին հարցին: Նրա խոսքերով, թուրքական արտահանման 90 տոկոսը գնում է Ռուսաստան: «Վերջին 2-3 տարում Թուրքիայի տնտեսությունը մի փոքր կայունացել է: Ինչ վերաբերում է միջազգային խնդիրների քննարկմանը, ապա նման տիպի ցանկացած հանդիպմանը դրանք անպայման քննարկվում են: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կկարողանա որեւէ դեր կատարել ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցում, քանի որ ՌԴ-ի համար Եվրամիությանը անդամակցելու հարց դրված չէ»,-ասել է Նադեին-Ռաեւսկին: