Օրեցօր ավելանում է մարդկանց թիվը, որոնք նախընտրում են ինքնուրույն պլանավորել իրենց հանգիստը: Աճող պահանջարկը բավարարելուն զուգահեռ ավելանում է նաև առաջարկը, ինչի արդյունքում այսօր հյուրանոցների, ավիատոմսերի և այլ ծառայությունների ամրագրման համար մի շարք առցանց ռեսուրսներ կան՝ բազմաթիվ տարբերակներով և զեղչային համակարգերով: Մեր օրերում նմանատիպ ծառայություններից օգտվողներից շատերը հաճախակի կանգնում են այնպիսի խնդիրների առջև, որոնք ոչ թե օգնում են ժամանակը և ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ տնօրինել, այլ հակառակը: Անհրաժեշտ է ընտրության հնարավորություն ընձեռող և վստահելի ռեսուրս, որը կօգնի լուծել ոչ այդքան հեշտ խնդիրը:
Դրանցից մեկն Atlantis Holding-ն է, որը շուկայում գործում է մոտ 20 տարի: Հոլդինգի 3 անդամ կազմակերպությունը՝ ավստրիական Saturn Reisebuero-ն (հիմնադրված 1976թ.), չեխական Atlantis Tour-ը (հիմնադրված 2006թ.) և հայկական Atlantis Tour-ը (հիմնադրված 1996թ.) հավատարմագրված են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից, ինչպես նաև վերջինիս վճարման և փոխհաշվարկման համակարգի (BSP-Billing and Settlement Plan) անդամ են:
Ընկերությունները թողարկել են ճանապարհորդական ծառայությունների առցանց համակարգ, որն իր մեջ ներառում է ավելի քան 400 միջազգային ավիափոխադրողի ծառայություններ, 500.000 և ավելի հյուրանոցային ցանց և հյուրանոց, աննախադեպ տուրիստական փաթեթներ, տրանսֆերներ աշխարհի ավելի քան 100 երկրում, էքսկուրսիաներ, տուրեր ամբողջ աշխարհով մեկ և այս ամենը մրցունակ և ցածր սակագներով:
Այս ամենի հետ մեկտեղ Atlantis Holding-ի ակումբի անդամների համար տրամադրվում են լրացուցիչ արտոնյալ պայմաններ մինչև 5% զեղչ ավիատոմսերի գնման դեպքում, իսկ հյուրանոցների ամրագրման դեպքում մինչև 10% ավելի ցածր սակագին: Հոլդինգի մեկ այլ անդամ՝ Ատլանտա Յուրոփիան Էյուեյս-ի ավիատոմսերի ձեռք բերման դեպքում գինը մինչև 6% ավելի ցածր է: Հոլդինգի անդամ Բոհեմիան Ռեսորթ հյուրանոցային համալիրում սենյակ պատվիրելու դեպքում սահմանված սակագնից մինչև 20% արտոնյալ պայմաններ են տրամադրվում:
Գործընթացը հետևյալն է. առցանց համակարգի կորպորատիվ հաճախորդների ծառայություններից օգտվելու համար էլեկտրոնային փոստով մուտքանուն և գաղտնաբառ է ուղարկվում, որը հետագայում հնարավոր է փոփոխել: Ակումբի անդամակցության տրամադրվող արտոնյալ պայմանները տարածվում են նաև ոչ առցանց գնումների վրա:
Հոլդինգի անդամ դառնալու դեպքում նաև կարելի է վճարումներն իրականացնել ոչ միայն բանկային քարտերով՝ առանց սպասարկման վճարի, այլև նախապես համալրված դեպոզիտային հաշվից: Ի դեպ, կազմակերպության ցանկացած գրասենյակում (Երևան, Պրահա կամ Վիեննա) կարելի է նաև վճարել կանխիկ, ինչպես նաև ստանալ համապատասխան տեղեկատվություն կամ հրապարակված կանոնների համաձայն գործարքում փոփոխություն անել:
Ի դեպ, Հոլդինգի անդամներից են նաև երգիչ Հայկոն, հանրահայտ բռցքամարտիկ Արթուր Աբրահամը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Արթուր Աբրահամի խոսքով, միջազգային շուկայում հազվադեպ ես հանդիպում որակ, որն ապահովում է այս կազմակերպությունը: Նույն կարծիքին է նաև Հայաստանի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, որը բավականին հաճախ է ճանապարհորդում:
Երգիչ Հայկոն կազմակերպության ծառայություններից օգտվում է դեռևս 1997-ից. Նա հատկապես գնահատում է «Ատլանտիս տուր»-ի հետ աշխատանքում հարմարավետությունն ու վստահելիությունը:
Ըստ Atlantis Tour-ի տնօրեն Սուրեն Ավագյանի, ակումբի անդամներն են կազմակերպության հետ երկար տարիների գործակցության փորձ ունեցող մարդիկ, որոնք բազմիցս օգտվել են Atlantis Holding-ի անդամ կազմակերպությունների առաջարկած ավիատոմսերից, հյուրանոցային և ճանապարհորդական այլ ծառայություններից: Ընկերությունը բարձր է գնահատում հաճախորդներից յուրաքանչյուրի վստահությունը: Atlantis Holding-ի ակումբն անդամակցության իր քաղաքականությունն ունի, ըստ որի որոշակի շրջանառության գնումներ իրականացնելուց հետո նոր հաճախորդներին ևս տրամադրվում են արտոնյալ պայմաններ: