6 դեկտեմբերի 2014 - 10:38 AMT
Վալովայա. Աշխատելով ԵՏՄ երկրներում՝ ՀՀ քաղաքացիները խտրականության չեն ենթարկվի

Հայաստանի քաղաքացիները ոչ մի խտրականության չեն ենթարկվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում աշխատանքի անցնելիս, Երևանում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինետգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության կոլեգիայի անդամ Տատյանա ՎալովայանԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քննարկումների շրջանակում:

«ԵՏՄ տարածքում լուծված են աշխատուժի ազատ տեղաշարժի հարցերը Միության անդամների համար, ինչը շատ կարևոր է անդամ երկրների քաղաքացիների համար, որոնք ազատվում են միգրացիոն քարտեր լրացնելուց, աշխատելու թույլտվություն ստանալուց, քվոտաներից, նրանց մնում է միայն իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել»,-ասել է Վալովայան:

Նա նշել է նաև, որ նախատեսվում է դիպլոմների փոխադարձ ճանաչում, բուժ և սոցապահովագրություն, թեև դեռ շատ անելիք կա իրավանորմատիվային ոլորտում:

Ըստ բանախոսի, Հայաստանը պետք է ակտիվ մասնակցի այս նախագծին, քանի որ ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված բոլոր խնդիրները կարգավորվել են երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում կամ էլ առանձնապես չեն կարևորվել:

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ մենք մտադիր ենք խորացնել այդ թեման, որպեսզի մեր քաղաքացիները, որոնք աշխատում են այդ տարածքում, ոչ մի խտրականության չենթարկվեն՝ ոչ իրավաբանական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական, որպեսզի ոչ մի խնդիր չունենան»,-ասել է Վալովայան, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ: