Նավթի համաշխարհային գները նվազում են շուկայում հավելյալ առաջարկի պատճառով: Մոսկվայի ժամանակով 07:23-ի տվյալնելով Brent տեսակի խառնուրդի ֆյուչերսները նվազել են 1,41 տոկոսով՝ հասնելով 68,11 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI թեթև նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1,17 տոկոսով՝ մինչև 65,07 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է ՌԻԱ Նովոստին:
Շուկաները բացասաբար արձագանքեցին ԱՄՆ ու Ասիայի համար հունվարին նավթի համար ռեկորդային զեղչեր տրամադրելու Սաուդյան Արաբիայի որոշմանը: Ասիական երկրների համար գինը նվազեցվել է 2000 թվականի հունիսից ի վեր նվազագույնի: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ այդպիսով երկրի իշխանությունները որոշել են ուժեղացնել պայքարը շուկայում իրենց բաժնեմասի համար:
Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:
Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:
Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին: