Hayphone, HTC One, HTC Desire 200 և Nokia Lumia 925 սմարթֆոնները` նոր, իջեցված գներով
Ամանորի կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում Hayphone, HTC One, HTC Desire 200 և Nokia Lumia 925 սմարթֆոնները կարելի է ձեռք բերել իջեցված գներով:
Ի դեպ, HTC One և Nokia Lumia 925 սմարթֆոնները գնելիս տրամադրվում է 10.000 ներցանցային րոպե և 10.000 ՄԲ ինտերնետ ներառող հատուկ փաթեթ (Կանխավճարային հեռախոսների համար):
Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):