3 հուլիսի 2006 - 15:15 AMT
Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Բաքու
Բաքու է ժամանել Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան տիկին Էնն Դերսը: «Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ մեծ ընկերներից եւ դաշնակիցներից մեկը: Ես անհամբերությամբ էի սապսում այն պահին, երբ կկարողանամ ապրել այստեղ եւ աշխատել ադրբեջանական ժողովրդի հետ»,- ասել է դիվանագետը օդանավակայանում իրեն դիմավորող լրագրողներին: ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ մինչ իր այցը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում եղած ամերիկացիների հետ եւ նրանցից տեղեկացել է, որ ադրբեջանցիները շատ հյուրասեր են: «Ես կփորձեմ առավել զարգացնել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները»,- հայտարարել է տիկին Է.Դերսը, հայտնում է Day.az-ը: