18 դեկտեմբերի 2014 - 18:01 AMT
Լևոն Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են տնային կալանքը երկարացնելու մասին որոշումը

Ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանի դատապաշտպանները բողոքարկել են նրա տնային կալանքը երկարացնելու մասին որոշումը: Այդ մասին հայտնում է Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի ծառայությունը: Լևոն Հայրապետյանը մեղադրվում է դրամական միջոցները մսխելու ու փողերը լվանալու մեջ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով:

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշեց փոխել «Բաշնեֆտի» գործով ֆիգուրանտներից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք:

Ըստ դատարանի որոշման, տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները, ինչպես նաև կապի միջոցներից ու համացանցից օգտվելը:

Ավելի վաղ քննությունը խնդրագիր էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու առաջարկով:

Առաջարկվում էր Հայրապետյանին ազատ արձակել բանտից և տնային կալանքի ենթարկել: Այդ մասին ՌԲԿ-ին է հայտնել դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան: Հայրապետյանի փաստաբանները դատարանի դահլիճում են և չեն կարող մեկնաբանություն տալ:

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը միջնորդություն էր ներկայացրել իր ռուս պաշտոնակցին Հայրապետյանի գործով զբաղվելու խնդրանքով:

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ: