22 դեկտեմբերի 2014 - 11:19 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 4G-ն կտրամադրի 3G-ի գնով՝ ամսական սկսած ընդամենը 5500 դրամից

Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով՝ մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 (4G) USB մոդեմը տրվում է անվճար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ցանկության դեպքում, այս սակագնային պլաններին կարելի է բաժանորդագրվել նաև անժամկետ պայմանով: Այս դեպքում, բաժանորդը կարող է ընտրել 4G ցանցի հետ համատեղելի «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 (4G), «Ինտերնետ էքսպրես» E398 (4G) կամ «Ինտերնետ էքսպրես» MF820d (4G) USB մոդեմներից մեկը՝ վճարելով սարքի ամբողջ արժեքը:

Ծառայությունը մատուցվում է 4G ցանցի ծածկույթում գտնվող տարածքներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Էջմիածնում և Արմավիրում: 4G ցանցի հասանելիությունը Հայաստանի տարածքում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզի վրա:

Իսկ 4G ցանցի ծածկույթից դուրս գտնվող տարածքներում այս սակագնային պլանների բաժանորդները շարունակում են օգտվել առաջարկվող ծառայություններից՝ 3G ցանցում:

Բաժանորդագրվելով առաջարկվող սակագնային պլաններից մեկին՝ կարելի է, վճարելով միայն 5500 դրամից սկսած ֆիքսված ամսավճար, անսահմանափակ օգտվել 4G ինտերնետի բազմաթիվ առավելություններից: