5 հուլիսի 2006 - 14:46 AMT
Այսօր Հայաստանում նշում են Սահմանադրության օրը
Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանում համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց երկրի Հիմնական օրենքը: 2005 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանում անցավ համաժողովրդական քվեարկություն Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ: Հայաստանի քաղաքացիների 93,3 տոկոսը քվեարկեց ուղղումների օգտին: Հայաստանի գործող Սահմանադրությունը բաղկացած է 117 հոդվածներից, որտեղ ամրագրված է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: