6 հուլիսի 2006 - 14:23 AMT
Հայաստանը եւ Իրանը ձգտում են համակողմանի քաղաքական երկխոսության զարգացմանը
Հայ եւ պարսիկ ժողովրդների մշակութապատմական բազմադարյա կապերը եւ երկու երկրների շահերի ընդհանրությունը հաստատուն հիմք են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթթակիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին Թեհրանում: Հանդիպմանը ընդգծվել է երկու երկրների ձգտումը բարձր եւ բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսության համակողմանի զարգացման ձգտումը: Լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել նաեւ տնտեսական, հատկապես առեւտրի եւ փոխադարձ ներդրումների ոլորտում համագործակցության ձեւերի խորացման անհրաժեշտության մասին: Իրանական կողմը արտահայտվել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման օգտին, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: