6 հուլիսի 2006 - 14:46 AMT
Թեհրանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Երեւանի հետ էներգետիկայի ոլորտում
Թեհրանում տեղի է ունեցել Մահմուդ Ահմադինեջադի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Իրանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը: Բանակցությունների ընթացքում Մ.Ահմադինեջադը բարձր է գնահատել հայ-իրանական գործընկերությունը եւ արտահայտվել է ԻԻՀ եւ ՀՀ-ի ներուժի առավելագույն օգտագործման օգտին` համագործակցության ձեւերի հետագա խորացման համար: Նա ասել է, որ Թեհրանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Երեւանի հետ տրանսպորտի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ հատկապես էներգետիկայի ոլորտում: ԻԻՀ նախագահը նշել է համատեղ հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջող գործունեությունը: Իր հերթին Ռ.Քոչարյանը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է ավելի քան 90 փաստաթուղթ համագործակցության մասին, որոնք անհրաժեշտ է իրագործել որքան հնարավոր է շուտ: Նա հրավիրեց իրանցի իր գործընկերոջը պաշտոնական այցով Հայաստան: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց:
Ռ.Քոչարյանը նաեւ Հայաստանի շահագրգռվածությունը հայտնեց Իրանի հետ փոխշահավետ համագործակցության հարցում` էներգետիկայի, էլեկտրաէներգետիկայի եւ տրանսպորտի, հատկապես երկու երկրների երակթուղիները միացնելու հարցում, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: