6 հուլիսի 2006 - 16:15 AMT
Վրաստանն ի վիճակի է ֆինանսավորել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության իր բաժնեմասը
Վրաստանն ինքնուրույն կֆինանսավորի Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության իր բաժնեմասը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Բաքվում: Նրա խոսքերով, եթե Վրաստանը երբեւէ ունեցել է որոշակի խնդիրներ նման ծրագրերի ֆինանսավորման առումով, ապա ներկայումս այդ խնդիրներն արդեն լուծված են: «Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության իր ողջ բաժնեմասը Վրաստանը ինքնուրույն կֆինանսավորի»,-ասել է Նողաիդելին, հաղորդում է ԱզերԹաջը: