10 հուլիսի 2006 - 14:53 AMT
Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Լիբանանի ԱԳՆ ղեկավարը
Հուլիսի 11-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում Լիբանանի Հանրապետության ԱԳ եւ Սփյուռքի նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այցի ընթացքում Լիբանանի արտգործնախարարը կայցելի Մատենադարան (12 հուլիսի, ժ. 15:05), Ցեղասպանության թանգարան եւ Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր, որտեղ տեղի կունենան պսակադրության եւ ծառատունկի արարողություններ: