11 հուլիսի 2006 - 17:11 AMT
ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիան հանդես է գալիս Հայաստանի հետ բանակցությունների շուտափույթ ավարտի օգտին
Հուլիսի 1-ից Եվրամիութան նախագահությունը ստանձնած Ֆինլանդիան հանդես է գալիս Եվրոպական հարեւանության քաղաքկանության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությաւնների ծրագրի շուրջ տարվող բանակցությունների շուտափույթ ավարտի օգտին: Փաստաթուղթը կարող է ստորագրվել երկու ասմվա ընթացքում: Այդ մասին այսօր Երեւանում հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալուխի հետ համատեղ տված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, այս հարցի քննարկման համար տասն օրից Հայաստան է ժամանելու Ֆինլանդիայի դեսպանը: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ հարեւան երկրների հետ բանակցությունների ձգձգումը չի ազդի Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման տեմպերի վրա: