20 հունվարի 2015 - 10:44 AMT
Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով Երևանում ելույթ կունենա Վլադիմիր Սպիվակովը

Վլադիմիր Սպիվակովը և Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլին Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով հանդես կգան Երևանում: Այդ մասին ասվում է Top Concert-ի ֆեյսբուքյան էջում:

Վլադիմիր Սպիվակովը ռուս դիրիժոր է, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական դերասան: Նա նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, Մոսկվայի միջազգային երաժշտության տան նախագահը:

Ապրիլի 14-ին կկատարվեն Մոցարտի Դաշնամուրի և նվագախմբի համար 12 կոնցերտը և «Ռեքվիեմը», ապրիլի 15-ին՝ «Համաշխարհային օպերային նվագացանկի խելագարության դրվագները», ապրիլի 16–ին` «Չապլինի ժամը»:

Ապրիլին Հայաստան կժամանի նաև System of a down ռոք խումբը, որը մտադիր է համերգով հանդես գալ Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին: Ըստ խմբի մենակատար Սերժ Թանկյանի, խմբի հետ Հայաստան կժամանի նաև հայտնի ամերիկացի դերասան Ջորջ Քլունին:

Համաշխարհային հայտնի դեմքերի թվում Հայաստան կայցելի նաև Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ: