11 հուլիսի 2006 - 19:48 AMT
Յուրի Մերզլյակովը հերքել է տեղեկությունները Սանկտ-Պետերբուրգում Քոչարյան-Ալիեւ հանդիպման հնարավորության վերաբերյալ
ԵԱՀԿ Մինկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է տեղեկությունները Սանկտ-Պետերբուրգում` «մեծ ությակի» գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորության վերաբերյալ: «Ես այդ մասին ոչինչ չգիտեմ»,- ասել է միջնորդը: Միեւնույն ժամանակ, Յ. Մերզլյակովը հաստատել է իր մասնակցությունը «մեծ ությակի» գագթնաժողովին` որպես փորձագետ «հարցերից մեկի առումով, որը կարող է շոշափվել»: Նա հիշեցրեց, որ դեռ վերջերս G8-ի արտգործնախարարների հանդիպմանը Մոսկվայում հայտարարվել էր գագաթնաժողովին սառեցված հակամարտությունների հարցի քննարկման հնարվորության վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, միջնորդը չմեկնաբանեց Սանկտ-Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման հավանականությունը: Նրա խոսքերով, գագաթնաժողովի օրակարգում տեղ գտնելուց առաջ, յուրաքանչյուր հարց պետք է հաստատման մի քանի փուլ անցնի տարբեր մակարդակներում: Ես կապ չունեմ այն բանի հետ` ինչ է ընտրվում եւ տեղ գտնում օրակարգում, ասել է Յ. Մերզլյակովը, հայտնում է «Թրենդը»: