22 հունվարի 2015 - 10:44 AMT
ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու գաղափարից

Եվրամիության ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության գծով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է ասոցացման մասին համաձայնագիր ստորագերլ Հայաստանի հետ առանց ազատ առևտրի գոտու բաղադրիչի: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Ըստ Հանի, ԵՄ-ն պետք է հնարավորինս օգտագործի արդեն առկա համաձայնագիրը, որն արդեն քննարկվել է նախկինում: Նա նշել է նաև, որ համաձայնագրում որոշ շտկումներ պետք է արվեն, սակայն հույս է հայտնել, որ քաղաքական բաղադրիչը կպահպանվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում նախատեսվում էր, որ Հայաստանը ևս Ասոցացման համաձայնագիր կկնքի Եվրամիության հետ: Սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Ինչպես հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ՝ կարևորելով նաև իր ստանձնած պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՆ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: