22 հունվարի 2015 - 10:24 AMT
Մերկելը՝ Ալիևին. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

Հակամարտությունները, այդ թվում նաև ղարաբաղյանը, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին հունվարի 21-ին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նաափսոսանք է հայտնել հակամարտության գոտու շփման գծում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ:

Ըստ նրա, Գերմանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Ինչպես տեղեկացրել է Մերկելը, բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև Ադրբեջան-ԵՄ գործակցության, «Արևելյան գործընկերության» շրջանակում հարաբերությունների ընդլայնման հարցեր, հայտնում է Trend գործակալությունը:

Հունվարի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, բայց հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Ասատրյանը: Վրավորում է ստացել 1973-ին ծնված Հովհաննես Գասպարյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ օպերատիվ տվյալներիով հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Ասուլիսին Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և ձգտում է «իր որոշակի ներդրումն ունենալ» այդ հարցում, Interfax-ին հղումով գրում է «Երկիր»-ը:

«Գերմանիան ձգտում է միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման գործում: Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը և ԵՄ-ն կարող են հանդես գալ այդ ուղղությամբ նախաձեռնությամբ: Ադրբեջանը այդ կապակցությամբ բանակցություններ կանցկացնի Եվրահանձնաժողովի հետ»,- նշել է կանցլերը:

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժը հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ է ձեռնարկել, որոնք ժամանակին կասեցվել են: Բայց ադրբեջանական կողմի կրակոցից մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Սուրեն Փիլոսյանը: