12 հուլիսի 2006 - 18:01 AMT
«Սիստեմա» կորպորացիան շահագրգռված է «Մարս» ձեռնարկության սեփականաշնորհման հարցում
Ռուսաստանի «Սիստեմա» կորպորացիան դիմել է Ռուսաստանի կառավարությանը «Մարս» գործարանն իրեն վաճառելու կամ իր կառավարմանը հանձնելու առաջարկով, որը մի քանի տարի առաջ Ռուսաստանին էր փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառվարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, Կորպորացիան դիմել է Ռուսաստանի կառավարությանը` «Մարս» ձեռնարկությունը վաճառելու կամ իր կառավարմանը հանձնելու առաջարկով: «Հիմա մենք քննարկում ենք բոլոր տարբերակները, որից հետո այս հարցը կհամաձայնեցնենք Հայաստանի կառավարության հետ»,- հայտարարել է Իգոր Լեւիտինը:

Իր հերթին, հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «Մարս»-ը մոտ ժամանկներս կսկսի գործել: Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմին հանձնված այլ ձեռնարկությունների ապագան կքննարկվի 2006 թվականի հոկտեմբերին` հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում: