14 հուլիսի 2006 - 14:51 AMT
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կկազմակերպվի ֆրանսիական կինոյի օր
Բաստիլի գրավման օրվա` Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կկազմակերպվի ֆրանսիական կինոյի օր: Այդ օրվա ծրագրում են ֆրանսիական փառատոնային եւ ոչ փառատոնային կինոնկարներ. Ֆրեդերիկ Բալեղջյանի «Շուլերներ», Միշել Իսնասկոյի «Բյուրեղյա մարդը», Սերժ Ավետիքյանի «Վերադարձ» ֆիլմերը: Հուլիսի 14-ին կկայանա հայկական ծագում ունեցող ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Վերդարձ Հայաստան» նոր ֆիլմի պրեմիերան: Վերջինս մրցույթում ներկայացված է «Խաղարկային ֆիլմ» նոմինացիայում:

Բաստիլի գրավման օրը Երեւանում` Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, կկայանա ֆրանսիական երգի համերգ, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայությունը: