14 հուլիսի 2006 - 15:29 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ներկա դրությամբ Ղարաբաղյան հարցում որոշակի անորոշություն կա
2006 թվականի երկրորդ կիսամյակում որոշակի ակտիվություն է սպասվում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը: «Մենք նոր զարգացումներ ենք սպասում` կապված, գլխավոր առմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզայի առաջիկա այցի հետ տարածաշրջան»,- նշել է Վ. Օսկանյանը:
Նախարարի խոսքերով, ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշակի անորոշություն կա: «Մենք հուսով ենք, որ տարածաշրջան Մեթյու Բրայզայի այցելության հետ այդ գործոնը կվերանա»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը առաջիկա ժամանակներում չի փոփոխվի: «Բրայզայի այցի ժամանակ մենք եւս մեկ անգամ կհաստատենք մեր դիրքորոշումը` հաստատված Բուխարեստում: Նշեմ, որ Ադրբեջանը հրաժարվել է համաձայնվել Ռումինայի մայրաքաղաքում ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգավորման տարբերակին»,- հայտարարել է Վ. Օսկանյանը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարի կարծիքով, համաձայնագրի տարբերակը, որ այժմ գտնվում է բանակցությունների սեղանին, հանդիասանում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկած փոխզիջումային տարբերակը, որտեղ արտացոլված են երկու կողմերի կարծիքները: «Առաջիկա բանակցություններում մենք կառաջնորդվենք այդ փաստաթղթում տեղ գտած սկզբունքենրով»,- ամփոփել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «Նովոստի Առմենիան»: