14 հուլիսի 2006 - 16:36 AMT
Վ. Օսկանյան. ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն չի սպառել
Հայաստանը բավարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործնեությունից: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արատաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը: «ԵԱՀԿ ՄԽ-ն այս փուլում հանդիսանում է միակ առաքելությունը, որ հաջողությամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող գործնեությունը»,- նշել է նա: Նախարարի գնահատմամբ, Հայաստանը ողջունում է հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախաձեռնությունները դրանում հետաքրքրված յուրաքանչյուր երկրից, այդ թվում` ԱՄՆ-ից, Իրանից եւ Ռուսաստանից: Սակայն, ինչպես նշել է Վ. Օսկանյանը, ԵԱՀԿ առաքելությունը իրեն չի սպառել, եւ կարգավորման գարծընթացում ինչ-որ երկրի գերակայության մասին խոսելը վաղաժամ է: Նա նաեւ հերքեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի դերի մեծացման մասին ինֆորմացիան, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: