14 հուլիսի 2006 - 19:25 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը խորապես մտահոգված է Լիբանանում ծավալված ռազմական գործողությունների կապակցությամբ
Հայաստանն իր խոր մտահոգությունն է հայտնում Լիբանանում ծավալված ռազմական գործողությունների եւ խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանի արտաքին գործոց նախարարության հայտարարության մեջ:Հայտարարությունում նաեւ նշվում է. «Հայաստանը դատապարտում է ցանկացած բռնարարք` լինի դա պատանդ վերցնելը, թե` ուժի օգտագործումը: Մենք, հատկապես, անընդունելի ենք համարում անհամաչափ ուժի օգտագործումը, որը վնաս է հասցնում քաղաքացիներին եւ ենթակառույցներին: Իսրայելի նման արարքը դժվար է հասկանալ` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը հստակ նշել էր, որ որեւէ առնչություն չունի պատանդ վերցնելու դեպքի հետ: Հուսով ենք, որ տարածաշրջանում զսպվածություն կլինի եւ անմիջապես զինադադար կհաստատվի, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվեն առկա խնդիրները»: